Աշոտ Աղաբաբյանը նեղացել է, ոչ միայն իր կուսակցությունից, այլ նաև ՀՀԿ-ական բարեկամներից. «Ժողովուրդ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նեղացած է ոչ միայն հարազատ կուսակցությունից, այլ նաև ՀՀԿ-ական ազգականներից։
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Աղաբաբյանը վերջերս դադարեցրել է շփումները նաև իր փեսայի՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Ու սա այն դեպքում, երբ Գալուստ Սահակյանը և նրա որդին՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, իշխանական շրջանակներում բարձր դիրքերի հասել են հենց Աղաբաբյանի շնորհիվ։
«Ինչու եք հետաքրքրվում մարդկանց անձնականով։ Դա անձնական հարց է։ Թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք, ինչ ենք, մեր գործն է»,- «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ երեկ հայտարարել է Աղաբաբյանը:
Թերթը հիշեցրել է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ 2015թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառին տուգանեց 60 մլն դրամով։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց