2017թ-ին մշակվել են նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումն ակնկալվում է 2018 թ-ին. վարչապետ
Կառավարության գործունեության հնգամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի այն հիմնական միջոցառումները և գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թվականին։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ 2017 թվականի ընթացքում մշակվել են նաև նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումը ևս ակնկալվում է 2018 թվականին։
Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց 20-օրյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի, ըստ ոլորտի՝ գործունեության միջոցառումների ծրագրերը, գերակա խնդիրները և ակնկալվող արդյունքները՝ նշելով կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերը։
Բացի այդ, վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների, Գյուղատնտեսության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Առողջապահության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Բնապահպանության նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց, իսկ Հայաստանի Զարգացման հիմնադրամի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեններին էլ առաջարկեց ամփոփել 2018 թվականին նախատեսվող և նոր մշակված ներդրումների և ներդրումային ծրագրերի նյութերը, արձանագրելով դրանց իրատեսական ծավալները, կատարման ժամկետները, ակնկալվող նոր աշխատատեղերի թվերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց