Ուղիղ մեսիջ Ադրբեջանին, որ պարտավոր է իրականացնել պարտավորությունները. Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, դրան հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությանը:
«Սա, ի թիվս Արևելյան գործընկերության հայտարարության ու ՀԱՊԿ վերջին նստաշրջանում արված հայտարարության, ամբողջացնում է այն փաթեթը, որ խնդիրը բացառապես պետք է լուծվի հայտնի 3 սկզբունքներով, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Շատ կարևոր է, որ երեք համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների պատասխանատուների մակարդակով վերահաստատում են Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունները: Սա հայկական դիվանագիտության հաջողությունն է: Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ մեսիջ Ադրբեջանին, որ պարտավոր է իրականացնել այդ պարտավորությունները»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա անդրադարձավ նաև օրեր առաջ Արցախում տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժություններին, որոնց հետևել են Հայաստանի և Արցախի նախագահները: «Սրանք աննախադեպ զորավարժություններ էին՝ և իրենց քանակով, և օգտագործված տեխնիկայով: Այս զորավարժությունները եկան ապացուցելու, որ մեր դիվանագիտական հաջողությունները նախևառաջ ամրապնդվում են մարտունակ բանակով և մեր զորքի մարտական ոգով: Եվս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի, հայկական ուժերի բարձր պատրաստակամությունը և տեխնիկական հագեցվածությունը, որը շատ կարևոր եմ համարում»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջ է տանում փոխհամաձայնեցված կարգավորման փիլիսոփայությունը. Բաբայան
- Հակամարտության լուծման հետաձգումը էլ ավելի կբարդացնի իրադրությունը. Մինսկի խմբի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին