ՀՀԿ-ն միջկուսակցական հուշագրեր է ստորագրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միջկուսակցական հուշագրեր է ստորագրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ՀՀԿ պատվիրակությունը կուսակցության նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանի գլխավորությամբ մասնակցել է Չինաստանի Կոմկուսի կազմակերպած համաժողովին, որին մասնակցել է շուրջ 126 երկրի 200-ից ավելի պատվիրակներ:
Այստեղ էլ, ըստ նրա, ստորագրվել են միջկուսակցական հուշագրեր. «ԱՊՀ անդամ երկրներից միայն ՀՀԿ-ն է հուշագիր ստորագրել Չինաստանի Կոմկուսի հետ»:
Հաշվի առնելով Չինաստանի աշխարահաքաղաքական դերակատարումը՝ Է.Շարմազանովը կարևորեց այդ հուշագրերի ստորագրումը: «Մենք շարունակելու ենք կուսակցության արտաքին կապերի ամրապնդումը թե Ռուսաստանի «Եդինայա Ռասիյա» կուսակցության, թե եվրոպացի մեր գործընկերների, թե Չինաստանի գործընկերների հետ»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ