Որևէ պատգամավոր, որևէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված նման հայտարարություն անել. Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ թանկացման վերաբերյալ որոշ ՀՀԿ-ականների հայտարարություններին ու դրանցից հետո առաջացած աղմուկին:
«Մեր Կառավարության, մեր իշխանության քայլերը պետք է միտված լինեն, որպեսզի քայլ առ քայլ մենք լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են նախևառաջ մեր հասարակության խոցելի խավերի առջև: ՀՀ քաղաքացու նկատմամբ որևէ պատգամավոր, որևէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված հայտարարություն անի, թեկուզ անզգույշ: Այդ առումով ես ափսոսանք եմ հայտնում, որ նման հայտարարություն եղել է կամ կոնտեքստից հանվել է, կամ մեր գործընկերները արել են հայտարարություն անզգուշորեն: Այդ իմաստով ուզում եմ ասել, որ ՀՀ բոլոր քաղաքացիները մեր ամենամեծ հարստությունն են: Մենք, որպես իշխող կուսակցություն, անելու ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի քայլ առ քայլ մեր սիրելի ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծվեն: Դրան են միտված թե մեր կուսակցության նախընտրական ծրագիրը, թե կոալցիոն հուշագիրը, թե Կառավարության հինգամյա ծրագիրը, թե բյուջեն, որն իր մեջ ունի կայունացման միտումներ, և եթե մենք ապահովենք նման աճի տեմպեր, հնարավոր է, որ 2019 թ-ից երկարաժամկետ ապագայում ապահովենք ավելի մեծ տնտեսական աճ: Իրոք խնդիրներ կան, դրանք քիչ չեն, և մեր նպատակն է քայլ առ քայլ գնալ դրանց լուծման ճանապարհով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց