Նախագահի ելույթը շատ սպասված էր. Մարուքյան
«Խորհրդարանի համար բավականին ծանր նստաշրջան է եղել, բազմաթիվ օրենքներ ենք ընդունել և դեռ արտահերթ նիստով էլ կլինեն օրենքներ, որոնք, իմ կարծիքով չպիտի գային արտահերթ նիստով, բայց էլի մենք հրատապ, հապճեպ օրենքներ ընդունելու փաստի առջև ենք կանգնած»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին ՏԻՄ համաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից՝ հարցնելով. «Ձեր գնահատականն ինչպիսին է այն հայտարարության հետ կապված, որ նախագահն ասաց՝ ՏԻՄ կայացման ժամանակ եղել են չարաշահումներ համայնքապետերի կողմից, ինչն իրենց կողմից ներվել է, բայց 2018-ից այլևս ներում չի լինելու»։
Մարուքյանը պատասխանեց՝ նախագահի ելույթը շատ սպասված էր։
«Երկար տարիներ մենք գիտենք, որ ունենք գող, թալանչի համայնքի ղեկավարներ, նրանք մեր աչքի առաջ հարստացել են, մեր քաղաքների, գյուղերի հողերը, անշարժ գույքերը, քաղաքի կենտրոնում գտնվող շենքերը, սեփականաշնորհել են իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, թալանել են առանց հանգստանալու, առանց շունչ քաշելու, ծարավի պես էին թալանել։ Հարց էր առաջանում, լավ այս մարդը ամեն ինչ օրինակա՞ն է անում։ Եվ փաստորեն նախագահի այդ ելույթով արձանագրվեց, որ բարձր իշխանությունը տեղյակ է եղել թալանի մասին, իրավապահ մարմինները իրենց տեղում են գտնվել, գործեր են հարուցել, դա հասել է տեղ, որ մարդը քրեական հետապնդման ենթարկվի կամ դատապարտվի, և ինչ-որ մարզպետ, տարածքային կառավարման նախարար, չգիտեմ ով միջնորդել է, և այդ մարդկանց ներել են։ Նախագահի հայտարարությունն ասում էր, թե իրենք աչք են փակել չարաշահումների վրա, որովհետև ՏԻՄ-երի կայացման ընթացում, բնական է, լինելու էին բացթողումներ, բայց՝ սրանք ոչ թե թերություններին տրված ներումներ էին, այլ ընտրություններին ձայն ապահովողներին»,- ասաց պատգամավորը։
Լրագրողների հարցին, թե նախագահի ելույթը կարելի է դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին, նա պատասխանեց. «Եթե ես լինեի գլխավոր դատախազը, անպայման ընթացք կտայի, կսկսեի զբաղվել այդ գործով, տեսնեի որ մարզպետներն են ում միջնորդել, ինչ ընթացակարգերով են ներվել»։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ համայնքապետեր իսկապես չարաշահել են իրենց դիրքերը և պետք է պատասխան տան. Արմեն Ռուստամյան
- Սերժ Սարգսյան. Մենք կարող ենք և պարտավոր ենք միասին ու պատվով հանձնել այս քննությունը
- «Համայնքների խոշորացմամբ մենք թվաբանության խնդիր չենք լուծում»
- «Խոշորացված համայնքների ընդհանուր բյուջեով թույլ բնակավայրերի խնդիրներն էլ են լուծվում»
- Նախագահը մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին
- Կառավարության առաջարկած նոր մոդելով՝ համայնքներն ինքնուրույն են ֆինանսական միջոցներ հայթայթելու
- Քանի դեռ լուծված չէ համայնքի ենթակառուցվածքի խնդիրը, տնտեսական զարգացում չի լինի. Դավիթ Լոքյան
- Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին