Անձնական օգտագործման համար 3-րդ երկրներից ներկրվող ապրանքների վերաբերյալ սահմանափակումը չի կիրառվելու ֆիզիկական անձանց վրա
2018թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից պարզաբանում են. «Հաշվի առնելով սկզբունքի կիրառման առնչությամբ հասարակության թյուրըմբռնումը՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները չեն կիրառվելու ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական օգտագործման համար տեղափոխվող և Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով չձևակերպվող ապրանքների (այդ թվում՝ մեքենաների) նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին