Ռուսաստանում սպորտային հարսանեկան հագուստ է վաճառքի հանվել
Մոսկվայում և աշխարհի մի շարք քաղաքներում վաճառքի են հանվել Vetements ապրանքանիշի սպորտային հավաքածուներ՝ նախատեսված հարսնացուների համար: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Հարսանեկան հավաքածուն բաղկացած է երկար թևերով վերնահագուստից, որի շղթայի վրայով սպորտային բաճկոնի պես ամրացված են ֆեստոնները, սպիտակ մարզական տաբատներից՝ լայն գոգնոցով՝ կիսաթափանցիկ մի քանի շերտերով ծածկված: Անսովոր այս հագուստի հեղինակը Vetements ապրանքանիշի կրեատիվ տնօրեն, մոդելյեր Դեմնա Գվասալիյան է:
Ոչ սովորական այս հարսանեկան հավաքածուն Ռուսաստանում վաճառվում է 571 հազար ռուբլի՝ 290 400 ռուբլի՝ վերնահագուստի, 280 600 ռուբլի՝ տաբատի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին