Աբրահամ Խաշմանյան. Մենք դեռ էդ թեմաներով չենք զրուցել
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի՝ այլևս նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երեկ երեկոյան Երևան վերադառնալուց հետո դեռ չի հանդիպել ակումբի նախագահ Բ. Նավոյանի հետ:
«Մենք դեռ էդ թեմաներով չենք զրուցել: Եթե ինչ-որ մի բան լինի, կարծում եմ, դուք կիմանաք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աբրահամ Խաշմանյանը:
Հարցին, թե մարզիչը հակվա՞ծ է պայմանագիրը երկարաձգել, Խաշմանյանը պատասխանեց, որ իր անձի շուրջ խոսակցությունները շատ են, խնդրեց վերջ դնել դրանց:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին պաշտոնական հաղորդագրություն էր հրապարակվել ակումբի պաշտոնական էջում:
«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկայում»,-հայտնում են ակումբից:
«Ավելի ճիշտ կլինի դիմել ակումբին: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո լինում է երկկողմանի դիսկուսիա, գալիս են հայտարարի, ոչ թե ակումբը և գլխավոր մարզիչն առանձին-առանձին, այլ միասին, կան կետեր, դրանք բավարարո՞ւմ են, թե՞ ոչ: Դրանից հետո նոր մտածում են՝ ակումբը մարզիչի հետ պայմանագիր կնքում է, թե՞ ոչ»,-ասաց Խաշմանյանը:
Նա այդպես էլ չպատասխանեց հարցին, արդյոք ակումբի ու իր միջև նման դիսկուսիա եղել է, թե ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Խաշմանյանը հեռացավ «Ալաշկերտից»
- «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է 10 խաղով
- «Ալաշկերտի» ու «Շիրակի» հայտարարությունները՝ միջադեպի մասին
- Աբրահամ Խաշմանյան. «Ցանկացած իրեն հարգող մարզիչ կաներ այն, ինչ արեցի ես»
- Աբրահամ Խաշմանյան. «Հպարտ եմ, որ «Ալաշկերտից» հինգ ֆուտբոլիստ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում»
- Աբրահամ Խաշմանյանն «Ալաշկերտի» հետ երկարաձգել է պայմանագրի ժամկետը
- Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է 10 խաղով