Թրամփը ստորագրել է ԱՄՆ պաշտպանական բյուջեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի 2018 թվականի պաշտպանական բյուջեն: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Պենտագոնի բյուջեի համաձայն ՝ Եվրոպայում «ռուսական ագրեսիայի» հակազդեցության համար կհատկացվի 4.6 միլիարդ դոլար: Ընդգծվում է, որ միջոցները կծախսվեն Եվրոպայում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդման ուղղությամբ:
Բացի այդ՝ Վաշինգտոնը 350 միլիոն դոլար կուղղի Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն, այդ թվում՝ թռիչքային զինատեսակներ ձեռք բերելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ