Վրաստանում պահանջել են հայ համայնքապետերին զրկել պաշտոնից
«Ազատ Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Նինոծմինդայի քաղաքային իշխանության 8 պաշտոնյաներ Հայաստանի քաղաքացիներ են: Կուսակցությունը կոչ է անում նրանց զրկել քաղաքացիությունից ու զբաղեցրած պաշտոնից: Այդ պահանջով կուսակցությունը դիմել է Վրաստանի արդարադատության նախարարությանը, Անվտանգության պետական ծառայությանը: Կուսակցությունը պնդում է, որ նրանք խախտել են երկրի Սահմանդրությունը:
Jnews-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ նշված են Սմբատ Կյուրեղյանի, Վաղինակ Արզումանյանի, Արարատ Նանայանի, Սեդա Դարբինյանի, Վաղինակ Ղազարյանի, Գրիգորի Շամիլյանի, Մկրտիչ Նանայանի, Անդրանիկ Մկրտչյանի անունները: Նրանցից վեցն ընտրվել են «Վրացական երազանք» կուսակցությունից, մեկը՝ «Վրաստանի հայրենասերներ» դաշինիքից, իսկ Արարատ Նանայանը տեղական իշխանության աշխատակից է: Կուսակցությունը պնդում է, որ նրանց անունները ներառված են եղել Հայաստանի ընտրողների ցուցակում:
Սմբատ Կյուրղինյանը պարբերակի հետ զրույցում ասել է, որ չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները, բացառում է երկքաղաքացիությունը:
«Ես հստակ գիտեմ, ովքեր են նրանք: Նրանք վերցրել են Հայաստանի ընտրական ցուցակները: Միգուցե այնտեղ կա Սմբատ Կյուրեղյան անունով մարդ, բայց ես չգիտեմ, թե ով է նա: Ավելին ասեմ, հնարավոր է՝ մի քանի Սմբատ Կյուրղինյան լինի: Անձնագիր, ապացույցներ կա՞ն: Սա առաջին անգամը չէ»,-ասել է նա:
Սեդա Դարբինյանը, ով առաջին անգամ է ընտրվել, նշել է, որ Երևանում ուսանող է եղել:
«Թող անձնագիր ցույց տան: Նրանք ուղղակի չեն ցանկանում ինձ այստեղ տեսենլ»,-ասել է նա:
Աղբյուրը գրում է, որ երկքաղաքացիության թեմայի վերաբերյալ քննարկումները սկսել էին նախընտրական շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալակի քաղաքապետը երկու տեղակալ ունի
- Նինոծմինդայի կին քաղաքապետը վստահ է իր ուժերին
- Ախալքալաքի նորընտիր քաղաքապետը խոստանում է բաց աշխատել
- Ախալքալաքի ՏԻՄ ընտրություններից առաջ հայ 3 թեկնածուների դեմ PR արշավ է սկսվել. վրացագետ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան