Պուտինը 3 ժամ 40 րոպեում պատասխանել է 65 հարցի
Ռուսաստանի նախագահի 13-րդ մեծ մամուլի ասուլիսը տևել է 3 ժամ 42 րոպե և այդ ընթացքում լրագրողները հասցրել են 65 հարց ուղղել պետության ղեկավարին։
«Ինտերֆաքս»-ը գրում է 2008 թվականի ռեկորդը չի գերազանցվել, երբ նրա ասուլիսը տևել էր 4 ժամ 40 րոպե, որի ընթացքում պետության ղեկավարը պատասխանել էր ավելի քան 100 հարցի:
2016 թվականին միջոցառման տևողությունը կազմել էր 3 ժամ 50 րոպե, որի ընթացքում Պուտինը պատասխանել էր 62 հարցի:
Այս տարի ՌԴ նախագահի մամուլի ասուլիսին հավատարմագրվել էին ռուսական և օտարեկրյա ԶԼՄ-ների ռեկորդային թվով ներկայացուցիչներ՝ ավելի քան 1600 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը ԵԱՏՄ-ն մեծ ձեռքբերում է անվանել
- Դուք ուզում եք՝ փողոցներում «սահակաշվիլինե՞ր» վազվզեն. Վլադիմիր Պուտին