23:23 14/12/2017

Սերժ Սարգսյան. Հայաստան Եմ համաձայնագիրը՝ առողջ տրամաբանության հաղթանակ

«Մենք մշտապես պետք է այս ուղղությամբ գնանք, մենք պետք է համադրենք շահերը և ոչ թե փորձենք հակասությունների վրա խաղալ», - «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնագրին և դրան նախորդած բանակցությունների մասին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում, փոխզիջում ձևակերպումների ներքո: Սա իմ համոզմունքն է: Ես կարծում եմ, որ առողջ տրամաբանությունն, իրոք, հաղթեց, և եթե որևէ կողմ պայամանագիր է ստորագրում դա նշանակում է, որ կողմերն այդ պայմանագրի մասով հասել են իրենց ցանկացածի գոնե նվազագույնին: Այնպես որ, թե ինչ ճանապարհներով ենք հասել պայամանագրի ստորագրմանը, դա զուտ բանակցային պրոցես է:

Երբեք մեզ համար երկխոսությունը արևմտյան և արևելյան ուղղություններով չի դիտարկվել՝ որպես հակադրություն: Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է համագործակցել, երկխոսել թե՛ Արևմուտքի հետ, թե՛ Արևելքի, թեև դժվար է Ռուսաստանն անվանել արևելք, կոնկրետ Ռուսաստանի հետ: Սա շատ լավ առիթ է, որպեսզի ես հակիրճ անդրադառնամ բանակցությունների պատմությանը, որովհետև շատ մարդիկ, ովքեր տարբեր կարծիքներ էին հայտնում մինչ համաձայնագրի ստորագրումը, ուղղակի, երևի, իրենց նեղություն չեն տվել մի քիչ հետ գնալ և սկսել ակունքներից:

Եթե հիշում եք, Եվրամիությունն Արևելյան գործընկերության ծրագիրը հռչակեց 2009 թվականին և 2010 թվականից սկսած մենք բանակցություններ էինք վարում այդ ծրագրի արդյունքներից օգտվելու, համաձայնագիր ստորագրելու համար: Եվ եթե հիշում եք, նույն ժամանակահատվածում, գուցե դրանից ավելի վաղ, ինտեգրացիոն պրոցեսներ էին տեղի ունենում նաև ԱՊՀ տարածքում:

Երբ մենք բանակցությունների առաջին փուլը սկսում էինք Եվրամիության հետ, մենք մեր եվրոպացի գործընկներին անկեղծորեն ասացինք, որ Ռուսաստանը մեր դաշնակցին է, մեր ժողովրդի անկեղծ բարեկամը և մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է առաջին հերթին Ռուասաստանի և ԱՊՀ մնացած երկրների տնտեսությունների հետ: Եվ մենք չենք կարող բանակցել մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերը՝ առաջին հերթին:

Մեր եվրոպացի գործընկերները հաճույքով սա լսեցին, ընդունեցին և ինչպես իրենք ասեցին՝ ըմբռնումով մոտեցան, և մենք տևական ժամանակ բանակցում էինք: Բայց եկավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել և ասել՝ գիտեք, Եվրասիական տնտեսական միության դրույթները հակասում են մեր պայամանագրի դրույթներին: Այսինքն՝ մեր առջև խնդիր դրվեց ընտրություն կատարել՝ երկու, այսպես ասած, տնտեսական շուկաների միջև: Մենք ստիպված էինք հիշեցնել, որ դեռևս 2010 թվականին այսպես էինք պայմանավորվել, և եթե դուք համարում եք, որ սա խոչընդոտ է, ապա մենք չենք կարող գնալ մի քայլի, որն իր մեջ շատ ռիսկեր է պարունակում: Եթե դուք վերհիշեք, մենք այդ ամենը արել ենք թափանցիկ՝ բազմաթիվ անգամ հայտարարելով, որ Արևելյան գործընկերության այս ծրագիրը, Ասոցացման համաձայնագիրը չի հակասում մյուս ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն»,- նշել է հանրապետության ղեկավարն ու հիշեցրել, որ բանակցությունների ընթացքում հաճախ նաև հրապարակավ է ներկայացվել Հայաստանի դիրքորոշումը։

Նախագահ Սարգսյանի խոսքով բանակցությունների համար առանցքային էր Ռիգայի 2015թ. գագաթաժողովը. «Ռիգայի գագաթնաժողովը պատմական իրադարձություն է այս առումով, և այնտեղ որոշում կայացվեց, որ արևելյան գործընկերության երկրներին պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել, որովհետև բոլոր պարագաներում բոլորիս մի ընդհանուր բան է միավորում՝ հետխորհրդային երկրներ լինելը, բայց Հայաստանն էապես տարբերվում է և՛ Ուկրաինայից, և՛ Բելառուսից, և՛ Մոլդովայից: Բանակցությունները շարունակվեցին արդեն այդ ոգով, և ես ուրախ եմ, որ, իրոք, համաձայանգիրը հաջողվեց ստորագրել:

Ինչպես ասացի, ես դա համարում եմ առողջ տրամաբանության հաղթանակ՝ ցուցաբերված և՛ Եվրամիության մեր գործընկների կողմից, և՛ մեր կողմից: Խնդիրն այստեղ ուրիշ բանում է. երբ մենք մտածենք հակադրությունների մասին, որ մի օր հակադրություն կարող է լինել, ինչ-որ տեղ պարտավոր ենք մտածել, և մեր գործողությունները միայն սրանով պայամանավորենք, մենք շատ բանի չենք հասնի: Ի վերջո, Եվրամիությունը հսկայական շուկա ունի, Մաքսային միությունը հսկայական շուկա ունի, և մեր նպատակը պետք է լիներ և այդպիսին էլ կա, արտահանման խթանումը:

Այսինքն՝ մենք շատ ավելի ապրանք պետք է արտադրենք արտահանենք, հիմա էլ դա մեզնից է կախված՝ որքանով կաճի մեր տնտեսությունը, որքանով շատ ապրանքներ կարող ենք արտահանել, և այդ ապրանքները կարող են հավասարապես արտահանվել և՛ Եվրասիական տնտեսական միության շուկա, և՛ Եվրամիության շուկա՝ ուղիղ այնպես, ինչպես հիմա է:

Մեր արտահանումների 28%-ը բաժին է հասնում Եվրամիության շուկային, դրանից մի քիչ ավելի քիչ՝ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, կառուցվածքային առումով տարբերություն կա՝ որտեղ պատրաստի ապրանք, որտեղ հումք և այլն, բայց բոլոր դեպքերում ծավալն այդպիսին է: Մենք մշտապես պետք է այս ուղղությամբ գնանք, մենք պետք է համադրենք շահերը և ոչ թե փորձենք հակասությունների վրա խաղալ: Նրանք, ովքեր փորձում են հակասությունների վրա խաղալ, մշտապես մեծ, շատ մեծ գլխացավանք են ունենում: Կան այդպիսի օրինակներ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով լցված և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք,...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}