Երուսաղեմի քաղաքապետը կայցելի Թբիլիսի
Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկետը պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք կայցելի 2018-ի սկզբին: Այս մասին «Գրուզիա օնլայն»-ին հայտնել է Վրաստանում «Իսրայելի տան» ղեկավար Իցիկ Մոշեն: Նա մասնակցում էր Թբիլիսիի ազգային գրադարանում հրեական գրքի անկյունի բացման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Քնեսեթի պատվիրակությունը, որի անդամները Վրաստան են այցելել խորհրդարանի ղեկավարի հրավերով:
Աղբյուրը հիշեցնում է, որ երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թ. հունիսի 1-ին: 2017-ի հունվար-հունիս ամիսներին երկու երկրնրեի միջև առևտրաշրջանառության ծավալաները կազմել են 9.2 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր