Սալվադորում մեռած երեխա ծնած կնոջը դատապարտել են 30 տարվա ազատազրկման
Սալվադորի դատարաններից մեկի Վերաքննիչ պալատն անփոփոխ է թողել իր չծնված երեխային սպանելու մեջ մեղադրվող Թեոդորե Վասկեսի դատավճիռը: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: Նշված մեղադրանքը տարածվում է այն կանանց վրա, ում կասկածում են հղիությունը դիտավորյալ ընդհատելու մեջ:
ՄԱԿ-ում արդեն Սալվադորին կոչ են արել կասեցնել 133 հոդվածը, որը նախատեսում է պատիժ՝ աբորտների և «մեղմացուցիչ հանգամանքներով սպանությունների» համար: Թեոդորա Վասկեսը հղիության իններորդ ամսում ուժեղ ցավեր է զգացել և շտապօգնություն կանչել: Կինը կորցրել է գիտակցությունը, արթնանալով՝ իմացել, որ երեխան մահացած է ծնվել: 2008 թ. նրան մեղավոր են ճանաչել դիտավորությամբ սպանության մեջ և դատապարտել 30 տարի ազատազրկման:
Սալվադոր կատարած վերջին այցի ժամանակ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը հանդիպել է Թեոդորա Վասկեսի և կալանավորված երեք այլ կանանց հետ, որոնք հղիության հետ կապված բարդություններ են ունեցել կամ վիժել են: Նրա մամուլի քարտուղար Լիզ Տրոսսելը հիշեցրել է, որ 1988 թ.-ից ի վեր նման մեղադրանքներով ավելի քան 40 կին է դատապարտվել:
«Սալվադորում ընդունված է աշխարհի ամենահրեշավոր օրենքներից մեկը, որ բացարձակ արգելք է դնում հղիության ընդհատման վրա՝ անկախ հանգամանքներից, անգամ այն դեպքում, երբ կինը բռնաբարվել է կամ նրա կյանքին վտանգ է սպառնում»,- ասել է նա:
ՄԱԿ-ում հաստատում են, որ նման գործերը չեն համապատասխանում արդարադատության միջազգային ստանդարտներին: ՄԱԿ-ի իրավապաշտպանները պահանջել են, որ ազատազրկված այդ կանայք անմիջապես ազատ արձակվեն, և Սալվադորին կոչ են արել հրաժարվել հղիության ընդհատման արգելքից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին