Վրաստանում հատուկ ուշադրություն կդարձնեն ազգային փոքրամասնություններին պետական լեզվի դասավանդմանը
Վրաստանի շրջաններում, որտեղ ապրում են ազգային փոքրամասնությունները, հատուկ ուշադրություն է դարձվելու պետական լեզվի դասավանդմանը: Ինչպես տեղեկացնում է Apsny.ge-ն, այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին:
Նախարարը նշել է, որ կրթության համակարգի զարգացման հիմնական ուղղությունը կրթության մակարդակի բարձրացումն է, միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը և կրթության յուրաքանչյուր մակարդակում ներառական համակարգի ներդրումը:
Չխենկելին նշել է, որ գյուղական դպրոցներում այս խնդրի լուծման համար հատուկ ուշադրություն կդարձվի կրթական կենտրոնների վերափոխմանը, որոնք ներառում են մանկապարտեզ, դպրոց, հատուկ կրթական ծրագրեր, գրադարաններ, սպորտային և ստեղծագործական ակումբներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին