Տնտեսություն 18:14 26/12/2017 Հայաստան

2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները:

Կառավարության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով:

«2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, աշխատաշատ և բովանդակալից տարի: Որո՞նք են այն թիրախները, խնդիրներն  ու անելիքները, որոնց պետք է հասնենք: Ակնհայտ է, որ տնտեսական ակտիվությունն ու աճն անմիջականորեն կապված են ձեր աշխատանքից, մեր տարածքային կառավարիչներից և համայնքների ղեկավարներից: Այսօր ֆիքսելու ենք այն հարցերը, որոնք պետք է ձեր կողմից լինեն հստակ ուշադրության կենտրոնում: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ հետագայում յուրաքանչյուր երկուշաբթի անցնեք այդ կետերով, ֆիքսեք, թե նախորդ շաբաթվա ընթացքում ինչի եք հասել»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ 14 կետով ներկայացնելով 2018 թվականին մարզպետարանների գործունեության  հիմնական ուղղությունները:  

Դրանք են՝
1. Համայնքներում հաշվառման համակարգի (գյուղատնտեսություն, շինարարություն) արմատավորումը և թերությունների վերացումը,
2. Մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը՝ 2017 թվականի համեմատ,
3. Համայնքների հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտումը,
4. Համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ինքնածախսածածկման ապահովումը,
5. «ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրերը,
6. Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերը,
7. Տոհմային անասնապահական, թռչնաբուծական և խոզաբուծական տնտեսությունների հիմնում,  սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը,
8. Գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսի աճը՝ 2017 թվականի համեմատ, 
9. Առողջապահական  կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությունների տեսակարար կշռի աճը՝ 2017 թվականի համեմատ,
10. Կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության և կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը,
11. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բնակավայրերի հասանելիություն և ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը,
12. Մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերը,
13. Մարզում կատարված ներդրումների ծավալը, այդ թվում՝ որին աջակցել կամ ուղղակիորեն նպաստել է մարզպետարանը.
14. Զբոսաշրջության խթանման և զարգացմանն ուղղված ծրագրերը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետք է կենտրոնանալ, ուշադրությունը սևեռել այս կետերի վրա, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի  առաջ շարժվել և հասնել կայուն, երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը: Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր կետով կոնկրետ արձանագրվելու է,  թե որքան է, օրինակ, լինելու սեփական եկամուտների աճը, ի՞նչ է արվելու այդ ցուցանիշին հասնելու համար:  «2017 թվականին բոլոր ցուցանիշներով պրակտիկորեն ունենք ձեր կողմից ապահոված աճ, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար: Բայց մենք պետք է նաև ֆիքսենք, որ 2017-ին ձևավորվում էր այն աշխատելաոճը, չափորոշիչները, որոնցով պետք է առաջ շարժվենք: Այս պարագայում, ես ավելի քան վստահ եմ, որ եթե այս աշխատանքը կատարենք, իսկ ես վստահ եմ, որ այն կատարելու ենք, 2018-ին ունենալու ենք տարածքային, համայնքային որակապես այլ կառավարում, տնտեսական ակտիվության ցուցանիշներ, մարզերում, համայնքներում ձևավորված տրամադրություններ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետև վարչապետի հնչեցրած յուրաքանչյուր կետի վերաբերյալ տեղի է ունեցել մանրամասն քննարկում: Գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները ներկայացրել ենք իրենց դիտարկումներն ու հանդես եկել տարբեր առաջարկություններով: Անդրադարձ է կատարվել նաև տարածքային կառավարման թվայնացմանը, համայնքներում առաջացած դեբիտորական պարտքերի հավքագրումներին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի խթանմանը, համատիրությունների, ՋՕԸ-երի ոլորտի բարեփոխումներին, ավտոճանապարհների վերականագնմանն ուղղված հարցերի:

Խոսելով ներդրումային ծրագրերի իրականացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ձևավորվելու է ծրագրերի գեներացման համապատասխան հարթակ և ավելացրել, որ միջազգային ֆինանսական մի շարք կառույցներ, հաշվի առնելով մեր երկրում առկա տնտեսական ակտիվությունը, պատրաստակամություն են հայտնել առանց պետական երաշխիքի համագործակցել մասնավոր հատվածի հետ: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև կոնկրետ չափորոշիչների,  այդ թվում՝ աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ծավալների հիման վրա, պետական, համայնքային գույքը բիզնեսին տրամադրելու հնարավորությունը:

«Այս առումով, իրականում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել: Միաժամանակ, անհրաժեշտ է նաև ուշադրության կենտրոնում պահել համայնքներից դուրս եկած հաջողակ գործարարներին և նպաստել, որպեսզի վերջիններս իրենց հայրենի քաղաքում, գյուղում բիզնես ծրագրեր իրականացնեն»,- ասել է վարչապետը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:08
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար.Գևորգ Թամամյան
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից  հայտնում են. «ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և...
Աղբյուր` Panorama.am
11:42
44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է. «Երեկ հրապարակում հնչեց 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտչի անունը՝ որպես Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Արաքսավանում ձկների անկման փաստով տեսչական մարմնում վարույթ է հարուցվել
Մայիսի 14-ին ֆեյսբուքյան «Ձկնորսություն  Հայաստանում» էջը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Հրազդան գետի Արաքսավանի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Թուրքիայում դավադրության մասին լուրերը կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ
Թուրքիայում հնարավոր նոր դավադրության մասին խոսակցությունները կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ և նպատակ ունեն տարաձայնություններ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մեքենան բախվել է գազի խողովակին, փլուզել տան պարիսպն ու դարպասը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan. com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}