Նավթի ու գազի պաշարներով հարուստ Ադրբեջանում գազաֆիկացված գյուղերում դպրոցները կենտրոնացված ջեռուցում չունեն
Ադրբեջանի Շամախի շրջանի Գյոհլար գյուղում բողոքի ալիք է բարձրացել թիվ 1 դպրոցում ջեռուցման բացակայության պատճառով: Ադրբեջանական «Հաքքին.ազ» գործակալությունը փաստում է, որ դպրոցը ջեռուցվում է փայտի վառարաններով, չնայած այն բանի, որ մեկ տարի առաջ է գազաֆիկացվել գյուղը:
Այդ վառարաններով դասասենյակները չեն տաքանում, իսկ աշակերտները ցրտի պատճառով հաճախ են հիվանդանում: Ուսուցիչների խոսքով դպրոցը երբեք չի հիմնանորոգվել: Բացի դրանից աշակերտների ծնողները բողոքում են ջեռուցման համակարգի բացակայության պատճառով, քանզի գյուղում հիվանդանոց կամ բուժկետ չի գործում, նրանք ստիպված են լինում իրենց հիվանդ երեխաներին բուժօգնություն ցույց տալու համար տանել շրջկենտրոն:
Նշենք, որ Ադրբեջանում տևական դադարից հետո ընդդիմադիր ամբողջ դաշտը միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախաձեռնությամբ երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում քննարկվում է բողոքի ցույցերի ու հանրահավաքների անցկացման հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին