ՄԱԿ-ի բյուջեն կրճատել են 285 միլիոն դոլարով
ՄԱԿ-ի 2018-2019 թվականների բյուջեն կրճատել են 285 միլիոն դոլարով։ Նման միաձայն որոշում ընդունել են Գլխավոր ասամբլեայի անդամները։ Առաջիկա երկու տարիների համար կառույցի անդամ երկրները Կազմակերպությանը հատկացրել են 5,4 միլիարդ դոլար։ Այս մասին տղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից։
ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հայտարարել է, որ նման կրճատման հասնել հնարավոր է եղել ամերիկյան պատվիրակության ջանքերով։
«Սա ծախսերի պատմական կրճատում է, ինչպես մյուս քայլերը՝ ուղղված ՄԱԿ-ի արդյունավետությանը։ Սա ճիշտ ուղղությամբ արված կարևոր քայլ է։ Մենք գոհ ենք նոր բյուջեի շուրջ բանակցություններից, սակայն շարունակելու ենք ՄԱԿ-ի արդյունավետության բարձրացման հնարավորություններ փնտրել»,- ասված է ամերիկյան մշտական ներկայացուցչության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին