Ոստիկանություն. 12 միլիոն դրամի խաղադրույքներ է կատարել և ավազակային հարձակում հորինել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն երեկ երեկոյան մի քաղաքացուց հաղորդում է ստացվել. Հայտնում էր, որ իր եղբորը խնդրել է` 12.000.000 միլիոն դրամ բերել իրեն, սակայն Դավիթ-Բեկի փողոցում, եղբոր մեքենան դիմացից ու հետևից շրջափակել և հափշտակել են ամբողջ գումարը, ջարդուփշուր արել ավտոմեքենան և ծեծել եղբորը:
Ոստիկանության փոխանցմամբ, նույն օրը, ժամը 23.00-ին, եղբայրը` 1977 թ. ծնված Գ. Բ.-ն, հրավիրվել է ոստիկանության Էրեբունու բաժին, տվել բացատրություն, որ իրենից գումար չեն հափշտակել, որևէ մեկը ծեծի չի ենթարկել, այլ 12.000.000 դրամը հոկտեմբերից բուքմեյքերական կայքում խաղադրույքներ է կատարել և տանուլ տվել, հետո հորինել է նշված պատմությունը` ընտանիքի անդամներից իրականությունը թաքցնելու համար: Կատարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան