Facebook-ը պարզաբանել է Քադիրովի էջի արգելափակումը
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի ֆեյսբուքյան էջն արգելափակվել է, քանի որ նա ներառված է եղել ԱՄՆ-ի պատժացուցակում։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ռիա Նովոստիին»։
«Մենք հաստատում ենք, որ էջը պատկանել է անհատի, կամ այն վարել է մեկը, ով հաշվառված է հատուկ կատոգրիայի քաղաքացիների ցուցակում կամ ԱՄՆ-ում արգելված անձ է։ Այդ առնչությամբ Facebook-ն իրավաբանական պարտավորություն է կրում ապաակտիվացնել այդ անձի էջը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Քադիրովի ֆեյսբուքյան էջն անհասանելի է դեկտեմբերի 23-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին