Հայուհին դատական հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ
Կալիֆորնիայում բնակվող հայուհի Վիոլետա Մայիլյանը դատական հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ՝ պահանջելով շուրջ 1 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Patently Apple կայքը։
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ կանխամտածված է նվազեցնում iPhone սմարթֆոնների հին մի քանի մոդելների արագությունը, ինչը հարուցել էր սպառողների դժգոհությունը։
Դժգոհողներից մեկն էլ եղել է ԱՄՆ քաղաքացի, ծագումով հայ Վիոլետա Մայիլյանը։ Նա շուրջ մեկ տրիլիոն դոլարի հայց է ներկայացրել տեխնոլոգիական հսկայի դեմ՝ iPhone-ի աշխատանքները կանխամտածված դանդաղեցնելու պատճառաբանությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին