Հովհաննես Չեքիջյանը` Հայաստանի ազգային հերոս
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Չեքիջյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին:
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ժողովրդական արտիստ Հովհաննես Հարությունի ՉԵՔԻՋՅԱՆԻՆ շնորհել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով Հայրենիքի շքանշան»:
Հարակից հրապարակումներ`
- Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում շնորհվեց
- ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է
- Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է
- Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
- ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանը դարձավ 98 տարեկան (լուսանկերներ)
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը