Շվեյցարիայում զբոսաշրջիկները ձյան գերի են դարձել
Շվեյցարիայի իշխանություններն ուղղաթիռներ են գործի դրել՝ Ցերմատ լեռնադահուկային հանգստավայրից շուրջ 13 հազար զբոսաշրջիկների իջեցնելու համար: Այս մասին է Vesti.ru-ի ռեպորտաժը: Մարդիկ ձնակույտի մեջ հայտնվելու վտանգի առաջ են կանգնած: Ռոստուրիզմը Շվեյցարիայում հանգստացողներին հորդորում է ուշադիր լինել և հետևել եղանակի տեսությանը:
Շվեյցարիայի Ցերմատ հանգստավայր ժամանած զբոսաշրջիկները ձյան գերին են դարձել: Երկրորդ օրն է՝ ձյան տեղումներն այստեղ չեն դադարում: Ողջ քաղաքը ձնապատ է, մեքենաների երթևեկությունը դադարել է, երկաթուղին նույնպես չի գործում: Փրկարարները փորձում են անել հնարավորը, բայց տեխնիկան չի բավարարում, ձյունն էլ չի դադարում:
Նմանատիպ վիճակ է նաև Իտալիայում: Շատ վարորդներ մտածել են, որ կարող են հաղթահարել ձյան պատնեշը, սակայն կանգնել են ճանապարհի կեսին և դրանով խանգարել ձնամաքրման աշխատանքներ իրականացնող տեխնիկային:
Իտալիայի ամենախոշոր հանգստավայրերում զբոսաշրջիկներին խնդրում են ավտոմեքենաներով չշրջել, որպեսզի ձյուն մաքրող տեխնիկան կարողանա աշխատել, դադարեցված է դպրոցների ու մանկապարտեզների աշխատանքը: Իտալիայի մի շարք փոքրիկ քաղաքներ և գյուղեր մնում են աշխարհից կտրված, Իտալիայի հարավում արդեն երրորդ օրն է՝ անձրևներ են, նման վիճակ այստեղ չի եղել արդեն 40 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը