Ճապոնիայում 92 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով
Ճապոնիայի Սիկոկու կղզու Կագավա պրեֆեկտուրայում 92 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի բռնկման պատճառով: Այս մասին հատնել են Ճապանիայի գյուղատնտեսության նախարարությունից, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ գյուղնախարարության՝ թռչունների անկում գրանցվել է Սանուկիի մի քանի ֆերմաներում և շրջակա տարածքներում գտնվող մի քանի տնտեսություններում: Անցկացված հետազոտությունն անկված թռչունների մոտ հայտնաբերել է H5N6 վիրուսի առկայությունը:
Թռչունների ոչնչացման գործողությանը մասնակցել է 750 մարդ: Թռչնաբուծական ֆաբրիկային մոտ տարածքը՝ 10 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ հայտնաբերվել է թռչնագրիպի վիրուսը, դարձել է կարանտին գոտի, արգելվել է այդ տարածքից ձվի, թռչնամսի և այլ արտադրանքի դուրս բերումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց