Քաղաքական 10:30 16/01/2018 Աշխարհում

Եվրոպական միությունն ապրում է հերթական ձախորդ օրերը

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Միացյալ Եվրոպայի գաղափարը որքան ներհատուկ գրավչություն ունի, նույնքան էլ լայն ընդգրկում ունի եվրոպական քաղաքակրթության մոտալուտ անկման տեսակետը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հրապարակվեց գերմանացի մտածող Օսվալդ Շպենգլերի «Արևմուտքի մայրամուտը» աշխատությունը, որում, ընդհանրացնելով առկա միտումները, հեղինակը եկել էր եզրահանգման, որ մոտ է եվրոպական քաղաքակրթության վախճանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հին մայրցամաքում տիրող ճգնաժամը փորձեցին հաղթահարել ավելի լավատեսական մոտեցմաբ` Միացյալ Եվրոպայի գաղափարի կյանքի կոչմամբ: Եվ այդպես շարունակ, ինչ-որ առումով այս երկու հակադիր մոտեցումները տարիների ընթացքում մրցել են հանրային ուշադրությունը գրավելու և քաղաքական ծրագրերում ներառվելու համար:

Միացյալ Եվրոպայի գաղափարը մեծ հաջողություն ունեցավ և նյութականացված դրսևորում ստացավ Եվրոպական Միության մեջ: Այդուհանդերձ պետք է նշել, որ ԵՄ ստեղծման ու հետագա զարգացման ամբողջ ընթացքում քննադատության և եվրոսկեպտիզմի պակաս չի եղել: Եվրոպական միության արտաքին գրավչությունը առավելագույնին հասավ թերևս 2000-ականներին, երբ միությունը մի քանի ընդլայնումներ ունեցավ, և թեկնածու երկրները շարունակում էին թակել եվրոպական քաղաքակրթության, քննադատաների խոսքերով ասած, «մաշված ու բարոյազուրկ դռները»:

Մոտենում է 2020թ., և միացյալ Եվրոպայի գաղափարը կարծես կրկին ճգնաժամի մեջ է: Մի շարք եվրոպական երկրներում` Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հունգարիա, Լեհաստան, լուրջ ընտրական հաջողություններ են գրանցել ազգայնական կուսակցությունները, որոնք հանդես են գալիս աջակողմյան պոպուլիզմի, հակամիգրացիոն, հակաեվրոպական կարգախոսներով:

Ավստրիայում նույնիսկ նմանատիպ կուսակցություններից մեկը մտել է կառավարող կոալիցիայի կազմի մեջ: Համատարած է այն կարծիքը, որ Եվրոպական միությունը կտրվել է լայն զանգվածներից, դարձել օտարված բյուրոկրատիա, որին նոր ժողովրդավարական կյանք տալու խոստումներով հանդես է գալիս, ի թիվս այլոց, Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնը:

ԵՄ համախմբվածությանը և արտաքին գրավչությանը լուրջ հարված էր նաև Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը, որի շուրջ բարդ բանակցությունները լրացուցիչ լարվածություն են առաջացնում: Կարծիք կա, որ Լեհաստանը նույնպես կարող է Բրեքսիթի նմանությամբ հանրաքվե անցկացնել: Հունվարի 11-ին այդ մասին բարձրաձայնել է նաև Լեհաստանի նախկին վարչապետ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Լեհաստանը, ինչպես և Հունգարիան լուրջ խնդիրներ ունեն ԵՄ հետ վերջին շրջանում կատարած օրենսդրական փոփոխությունների պատճառով, որոնք վտանգում են ԵՄ չափանիշներով ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը այդ երկրներում:

Ներկա դրությամբ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները հինգն են` Ալբանիա, Մակեդոնիա, Չեռնոգորիա, Սերբիա և Թուրքիա, իսկ պոտենցիալ թեկնածու են Բոսնիա և Հերցեգովինան ու Կոսովոն: Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները ըստ էության կասեցված են և դժվար թե այս ուղղությամբ առաջընթաց լինի, ինչի մասին նշեց նաև Ֆրանսիայի նախագահը տարվա սկզբին նախագահ Էրդողանի հետ ունեցած հանդիպմանը: Այս փակուղու պատճառը միայն Թուրքիան չէ` իր վարած արտաքին ու ներքին քաղաքականությամբ: Խնդիրներ կան նաև կապված ԵՄ-ի և դրան հնարավոր անդամակցությունից բխող դրական ակնկալիքների նվազման հետ: 

Արժանահիշատակ է նաև, որ 2015թ. Իսլանդիան հրաժարվել է ԵՄ անդամակցության թեկնածությունից: Սա հազվագյուտ իրավիճակ էր, երբ եվրոպական երկիրն հրաժարվում է նման կարգավիճակից ու ըստ էության ԵՄ անդամակցության հեռանկարից:

Այս բոլոր փաստերի թվարկումը կարող է պատկեր ստեղծել, որ Եվրոպական միությունն անկման փուլում է և որոշներին կտրուկ կանխատեսումների տեղիք տալ: Համաձայնելով ԵՄ հասցեին հնչող որոշ քննադատություններին` ոչ մի կերպ չենք կարող համաձայնել այդ կառույցի մոտալուտ վախճանի մասին խոսակցությունների հետ: Զերծ մնալով գովաբանությունից` նշենք միայն, որ եվրոպական մայրցամաքում վերջին մի քանի տասնամյակներին պատերազմի բացակայությունը մեծապես կապված է հենց միացյալ Եվրոպայի ստեղծման հետ:

Հուսանք, որ «ձախորդ օրերը ձմռան նման կգան ու կգնան», իսկ Եվրոպական միությունը կմնա համաշխարհային քաղաքական հարթակում որպես բարեկեցության ու անվտանգության խորհրդանիշ, ու իր գրավչությամբ կկարողանա դրական քաղաքական օրակարգ ստեղծել ոչ միայն կառույցի ներսում, այլ նաև անմիջական ու ոչ այդքան մոտ հարևան երկրներում:

Ավելի պրակտիկ ակնկալենք, որ ընթացիկ տարում կվավերացվի Հայաստան-ԵՄ նոր ստորագրված համաձայնագիրը, որի սկիզբը դրեց Էստոնիան, և կունենանք եվրոպական մերձեցման երկար սպասված արդյունքները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}