Քրեական օրենսգրքի նոր նախագծով հետքայլ է արվում. Հերիքնազ Տիգրանյան
Քրեական օրենսգրքի նոր նախագծում, ի տարբերություն գործող քրեական օրենսգրքի, ակնհայտորեն մեղմացված են ընտրական հանցագործությունների պատժի չափն ու տեսակը: Հունվարի 16-ին Երևանում կազմակերպված քննարկմանը նման կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
Նա հիշեցրեց՝ 2016-ին քրեական օրենսգրքում կատարեցին փոփոխություններ՝ խստացվեցին ընտրական խախտումների պատժաչափերը, սակայն ընդդիմություն-իշխանություն-քաղհասարակություն քաղաքական համաձայնությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում:
Ըստ Տիգրանյանի՝ նոր նախագծով հետընթաց քայլ է կատարվում, բայց չի տրվում հիմնավորումը, ուստի կարող է հարց ծագել՝ քաղհամաձայնությունից հրաժարվու՞մ են, կամ, ըստ նրա, տալիս են իրավիճակային լուծումներ, որոնք թերի են:
«Հոդվածը, ըստ որի՝ քվեարկության պարագաները, այն է գրանցամատյան, կնիք, դրոշմանիշ և այլն, դիտավորությամբ հափշտակելու համար քրեական պատասխանատվություն էր նախատեսված, նախագծից դուրս է մնացել, նաև չկա գործող քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով պատասխանատվություն է սահմանված զենքով տեղամաս մուտք գործելու համար»,- ասաց նա:
Տիգրանյանի խոսքով՝ եթե կարծում են, որ այս հարցը այլևս վտանգավորություն չունի, պետք է լինի հիմնավորում, հակառակ դեպքում՝ պետք է վերականգնել այդ հոդվածը:
ԹԻ ներկայացուցչի խոսքով՝ նախագծով դուրս է մնացել այն խրախուսող դրույթը, որով քրեական պատասխանատվությունից ազատում էին ընտրակաշառք ստացող անձին, ով մինչև իրավապահներին հայտնի դառնալը եռօրյա ժամկետում կհայտներ այդ մասին ու կօգներ բացահայտմանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանի նկատմամբ տուգանք նշանակելու իրավունքը փաստաբանին ճնշելու միջոց է. Էմիլ Ամիրխանյան
- Մեր մասնակցությունը ողջունում են, հետո ընդունում են այն, ինչ հարմար են գտնում. Իրավապաշտպան
- Դատավորին լուրջ կախման մեջ են դնում դատարանի նախագահից. Հայկ Ալումյան
- Արա Պողոսյան. «Մեր մասնակցությունը Ռուսաստանի «Սուպերլիգային» կախված է ակումբների որոշումից»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին