ԱԳՆ խոսնակ. ՀՀ քաղաքացիները Կանկունից ռուսաստանյան ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ կապ չունեն
ՀՀ քաղաքացիները Կանկունից ռուսաստանյան ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ կապ չունեն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով «Ռոսիա» ավիաընկերության հայտարարությանը:
«Ըստ Մեքսիկայում ՀՀ դեսպանության տեղեկատվության` «Ռոսիա» ավիաընկերության Կանկունից չվերթի ուշացման պատճառ է հանդիսացել ավիաընկերության կուտակված ֆինանսական պարտքը: Մեքսիկայի միգրացիոն ծառայության տեղեկատվության համաձայն` չվերթի ուշացումը որևէ կապ չունի ՀՀ քաղաքացիների հետ»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բալայանը:
Հիշեցնենք, որ «Աէրոֆլոտ» խմբի մեջ մտնող «Ռոսիա» ընկերությանը պատկանող օդանավին թույլ չեն տվել թռչել Մեքսիկայի Կանկունա քաղաքից: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ավիաընկերությունից մանրամասնել են, որ պատճառը ոչ թե օդանավակայանի ունեցած պարտքերն են, ինչպես որ լուրեր են տարածվել, Հայաստանի չորս քաղաքացիներ:
Ըստ Մեքսիկայում #ՀՀ դեսպանության տեղեկատվության` «Ռոսիա» ավիաընկերության #Կանկուն'ից չվերթի ուշացման պատճառ է հանդիսացել ավիաընկերության կուտակված ֆինանսական պարտքը: Մեքսիկայի միգրացիոն ծառայության տեղեկատվության համաձայն` չվերթի ուշացումը որևէ կապ չունի ՀՀ քաղաքացիների հետ:
— MFA of Armenia
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները