Ռուսական ինքնաթիռը Մեքսիկայում պահել են Հայաստանի քաղաքացիների պատճառով
«Աէրոֆլոտ» խմբի մեջ մտնող «Ռոսիա» ընկերությանը պատկանող օդանավին թույլ չեն տվել թռչել Մեքսիկայի Կանկունա քաղաքից: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ավիաընկերությունից մանրամասնել են, որ պատճառը ոչ թե օդանավակայանի ունեցած պարտքերն են, ինչպես որ լուրեր են տարածվել, այլ Հայաստանի չորս քաղաքացիներ:
Boeing-747 ինքնաթիռով չարտերային թռիչքը նախատեսված է եղել իրականացնել հունվարի 16-ին մոսկովյան ժամանակով ժամը 18.10-ին:
«Սակայն Մեքսիկայի էմիգրացիոն վերահսկողության անսպասելի պահանջով պետք է այդ թռիչքով արտաքսվեն Հայաստանի չորս քաղաքացիներ: Այդ պատճառով է, որ օդանավակայանը թռիչք իրականացնելու թույլտվություն չի տրամադրել»,-ասել են ավիաընկերությունից:
ՀՀ ԱԳՆ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց