ֆերմերները մսի գինը միանգամայն արդարացված են համարում. գյուղնախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շուկայում դիտվող մսի թանկացմանն առնչվող հարցեր:
Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ֆերմերները նշել են, որ գործող գինը միանգամայն արդարացված է` հաշվի առնելով, որ տավարի մսի ինքնարժեքը շուրջ 1900-2000 դրամ է, և դա այն գնային շեմն է, որը հնարավորություն է տալիս ֆերմերին որոշակի շահույթ ստանալ` հանրապետությունում անասնապահության հետագա զարգացումը չվտանգելու համար:
Ֆերմերները հավելել են, որ այժմ նկատվում է անասնագլխաքանակի ավելացման միտում: Միաժամանակ խորհրդակցության մասնակիցները հույս են հայտնել, որ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում մսի գինը 2018 թվականին կլինի կայուն, իսկ սպանդանոցային մորթին անցումը գնի վրա որևէ էական ազդեցություն չի ունենա, քանի որ ծախսերի ավելացումը չնչին է:
Հարակից հրապարակումներ`
- Եզդիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել
- Մսի գինը կհասնի 5000 դրամի. «Ժամանակ»
- Մսի գինն իջել է, գյուղնախարարի դեպրեսիան՝ հաղթահարվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին