Իրանցիները Ռուսաստանին առաջարկել են հակաամերիկյան միություն ստեղծել
Իրանը, Ռուսաստանը և Սիրիան կարող էին միավորվել ԱՄՆ-ին հակազդելու համար ստեղծված կոալիցիայում։ Այս մասին հայտարարել է Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի օգնական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Fars-ին։ Նա նաև առաջաևրկել է այդ միությունում ընդգրկել Պակիստանին և Իրաքին։
Սաֆավին նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է «տարածաշրջանում հակամարտության օջախներ» պահպանել, որպեսզի քաղաքական, տնտեսական և ռազմական օգուտներ ստանա։ Այաթոլլայի օգնականը Միացյալ նահանգներին նաև մեղադրել է միջազգային իրավունքի նորմերի և պետությունների տարածքային ամբողջականության խախտման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց