Ուգանդայի նախագահը Դոնալդ Թրամփին «սեր է խոստովանել»
Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենին ելույթ է ունեցել, որում իր սերն է արտահայտել առ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Թրամփին մեղադրում էին իր խոսքերի համար, որ նա աֆրիկյան երկրները խուլ անցքեր է կոչել՝ ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ: Ինքը Թրամփը, հերքել է, որ նման արտահայտություն է թույլ տվել իրեն: Աֆրիկյան միությունը այդ խոսքերը ռասիստական էր համարել և պահանջել էր ներողություն խնդրել:
«Ամերիկան իր պատմության մեջ լավագույն նախագահին է ընտրել: Ես սիրում եմ Թրամփին, որովհետև նա ազնիվ է աֆրիկացիների հետ: աֆրիկացիները պետք է իրենք կողմնորոշվեն իրենց խնդիրներում, հիմա նրանք շատ թույլ են»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց