Չինաստանի մեգապոլիսների բնակչությունը 40 տարի անց առաջին անգամ նվազել է
Շանհայի և Պեկինի բնակչությունը 1978 թվականից ի վեր նվազել է առաջին անգամ։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ Չինաստանի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն` 2017թվականին Պեկինի բնակչությունը նվազել է 22 հազար մարդով (0.1%) հասնելով 21.7 մլն ցուցանիշի։ Շանհայի բնակչության թիվը նվազել է 13,7 հազարով և կազմել 24,18 մլն մարդ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նվազումը կապված է գյուղական բնակավայրերից միգրացիայի դանդաղեցմամբ, աշխատանքային տարիքի մարդկանց թվի կրճատմամբ և միգրանտների համար մեգապոլիսների գրավչության նվազմամբ։
Աղբյուրը գրում է՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ 2016 թվականին Չինաստանը գրանցել է նորածինների ռեկորդային քանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց