Տնտեսություն 19:45 25/01/2018 Հայաստան

Տնտեսագիտական միտքը պահանջված չէ. Թաթուլ Մանասերյան

Ազգային ժողովում հունվարի 23-ին «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով հրավիրված լսումների ժամանակ պաշտոնյաները ներկայացրեցին գնաճի պատճառները՝  նշելով, որ այն համընկել է կանխատեսմանը և կազմել է 2.6 %:

Լսումներին մասնակցում էին նաև տնտեսագիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք  ներկայացրեցին գնաճը մեղմելու իրենց առաջարկները: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, սակայն չի կարծում, որ այդ առաջարկների հետ պաշտոնյաները հաշվի կնստեն:

«Հաշվի նստելը ֆանտաստիկայի ոլորտից է, քանի որ, որպես կանոն, պետական պաշտոնյաները կարիք չունեն խորհրդի կամ առաջարկների, ընդհանրապես տնտեսագիտական միտքը, կարծես թե, պահանջված չէ, գոնե այդ տպավորություն եմ ստացել այս տարիների ընթացքում:   Եթե նույնիսկ օգտվում են այդ առաջարկներից, ապա կիսատ-պռատ, մասնակի և դա չի կարող  արմատապես փոխել իրավիճակը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Ներկայացնելով իր առաջարկները՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Հայաստանում գնաճր մեղմելու և տնտեսությունը զարգացնելու համար առաջին հերթին պետք է մեղմել գերշահույթ ստացողների ախորժակը, այսինքն՝ կառավարությունը պետք է այստեղ լուրջ քայլեր ձեռնարկի:
Հաջորդ առաջարկն, ըստ տնտեսագետի այն է, որ կառավարությունը պետք է զարգացնի տեղական արտադրությունը. «Եթե Հայաստանն ինքնաբավ լինի առաջին անհրաժեշտության ապրանքների  մեծ մասի գծով, ապա գնաճը բնավ խնդիր չի լինի»:

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ կարևոր է նաև եկամուտների բարձրացումը: Ըստ նրա՝ գնաճ բոլոր երկրներում կա, բայց թանկացումների դեմ բողոքներ չեն լինում այն երկրներում, որտեղ գնաճի տոկոսի չափով ինդեքսավորում են աշխատավարձերը, արդյունքում, հասարակության համար գնաճը տանելի է դառնում:

«Հայաստանում խնդիրները շատ են նաև այն պատճառով, որ հայտարարվել է՝ 2018թ-ին նվազագույն աշխատվարձի, կենսաթոշակների աճ չի կարող լինել, ուստի, բնական է, մարդկանց դժգոհությունը: Ինչպես լսու,ներին  նշեցի, 2004 թ-ին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և Կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքը մինչ օրս չի կատարվում: Օրենքով ամրագրված է՝ աշխատավարձի և կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք գումարը, բայց  դա այդպես չէ»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Պաշտոնական տվյալներով՝  2017 թվականին Հայաստանում արձանագրվել է 2.6 տոկոս գնաճ, բայց դա, ըստ նրա,  միջինացված է, քանի որ վերաբերում է մոտ 500 ապրանքախմբերին.  «Պետք է ազնիվ լինել մարդկանց հետ: 500 ապրանքատեսակները կարող են հաշվարկել որպես սպառողական գների ինդեքս, բայց դրա հետ միասին հանրությանը պետք է ներկայացնեն այն 10 ապրանքախմբերի գների դինամիկան, որոնք գտնվում են կենսաապահովման զամբյուղում»:

Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով նաև որոշ պետական պաշտոնյաների հայտարարություններին՝ նշեց, որ ցանկացած պաշտոնյայի հայտարարություն պետք է հիմնավոր լինի, քանի որ երբ պետական չինովնիկը խոսում է, պետք է ցանկացած բառի համար պատասխանատվություն կրի:

«Ըստ մամուլի հրապարակումների՝  «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը հայտարարել է, որ 2018 թ-ին 25 տոկոսով միջին աշխատավարձերը կբաձրանան: Կարծում եմ, որ այդ չինովնիկին պետք է պատասխանատվության ենթարկել, քանի որ աշխատավարձի բարձրացում չկա, բացի այդ, որոշակի սպասումները ևս  գնաճի վրա ազդեցություն են թողնում: Իսկ եթե նա այդպիսի բան չի ասել, ապա պետք է հերքում պահանջեր»,- նշեց տնտեսագետը միաժամանակ հավելելով, որ եթե նա նկատի է ունեցել, որ 25 տոկոսով միջին աշխատավարձերի բաձրացումը նախատեսված է 2017-2022 թթ-ի կառավարության ծրագրով, ապա այս տարի ևս  պետք է աշխատավարձի որոշակի բարձրացում լիներ, ինչը չկա: Բացի այդ, ըստ Թաթուլ Մանասերյանի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը երկրում առկա խնդիրնների,  այդ թվում՝ գնաճի դեպքում, պարտավոր է ուղիներ որոնել, բացատրություն տալ, քանի որ դրա համար այնտեղ յոթանիշ թվերով աշխատավարձ են ստանում: «Մինչև 2017թ-ի վերջը խոստացել էին ներկայացնել մի քանի ծրագիր, բայց ո՞ւր են դրանք: Ես՝ որպես հարկատու, կուզեի որ հաշվետու լինեն և ներկայացնեն, թե ինչ են անում»,- ընդգծեց նա:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}