Թեհրանը Ասթարա-Ասթարա երկաթուղային կամրջի շահագործման հարցում դեռ որոշում չի կայացրել. իրանագետ
Իրանի և Ադրբեջանի Ասթարա բնակավայրերը միմյանց կապող երկաթուղային կամրջի շուրջ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Իրանի Ասթարա գյուղաքաղաքի ղեկավարը, անդրադառնալով վերոնշյալ նախագծին, խոսել է ինչ-որ խոչընդոտների՝ մանրամասնելով, որ տարբեր օղակներում ղեկավար անձանց կողմից նշված նախագծի շահագործումը կասեցնելու գործընթացն «անընդունելի է», որոնք տարատեսակ խոչընդոտներ են ստեղծում»,- նշել է նա:
Ըստ իրանագետի՝ ուշագրավ է, որ Ասթարայի ղեկավարը վերջին 10 օրվա ընթացքում երկրորդ անգամ է խոսում դրա մասին, ինչը նշանակում է, որ Իրանը որոշակի հարցեր ունի դեռ ճշտելու Բաքվի հետ: Դրանք բազմաթիվ են՝ վիզային ռեժիմից սկսած, մինչև Իսրայել-Ադրբեջան հարաբերություններ:
«Սակայն այս համատեքստում ուշագրավ է, որ նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներքո գործող տեղեկատվական ռեսուրսներից մեկը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերաբերյալ՝ նշելով, որ Էր Ռիադը նպատակ ունի Բաքվում բացել սաուդական խոշորագույն առևտրային կազմակերպություններից մեկի տարածաշրջանային ներկայացուցչությունը»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց