Քաղաքական 00:29 31/01/2018 Հայաստան

Արմեն Սարգսյան. ՀՀ Նախագահի առաջարկն «անսպասելի սպասվածն էր»

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` դառնալ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն, Արմեն Սարգսյանի համար «անսպասելի սպասվածն էր»:  Այս մասին Շանթ հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը։

«Կարելի է ասել, որ սա անսպասելի սպասվածն էր: Բազմիցս իմ անունը այս կամ այն մարդիկ շահարկել են, ամեն նախագահական ընտրությունների, վարչապետի նշանակման ժամանակ, ընդ որում դրան շատ հանգիստ էի վերաբերվում: Սակայն 2000 թվականից հետո, երբ հեռացա դիվանագիտական աշխատանքից,  ինչ որ իմաստով դարձա ազատ մարդ, կյանքս փոխվեց դեպի համալսարան, դեպի միջազգային ինստիտուտներ, դեպի խորհրդատվական աշխատանք մեծ ընկերությունների հետ՝ Bank of America, Alcatel և այլն:

Նախ և առաջ, ես շատ լավ վարձատրվում էի, և դա հոյակապ փորձ էր ինձ համար և երկրորդը՝ հոյակապ դպրոց էր՝ փորձել այն մտքերը, այն առաջարկները, որոնք կան իրական կյանքում, որոնք կան  տնտեսության մեջ, և երրորդը, սովորել նախ և առաջ էներգետիկ ոլորտը, նավթային ոլորտը , հեռահաղորդակցության ոլորտը, մի շարք ուրիշ ոլորտներ, այսինքն, իրական կյանք մտա այդ ճանապարհով»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Սարգսյանը նշել է, որ դեսպան դառնալը ծրագրված չի եղել, և առաջարկն արվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի այդ ժամանակվա դեսպան Կարինե Ղազինյանի մահից հետո։
«Նախագահի հետ 2013-ի ամռանը երբ զրուցում էինք, նա ինձ առաջարկեց վերադառնալ, և այդ ժամանակ նույնպես խնդրեցի, որպեսզի մտածեմ, չնայած դեսպանի պաշտոնը բնականաբար ինձ շատ ծանոթ էր։ Առաջարկին ի պատասխան նշեցի՝ կհամաձայնվեմ, եթե իմ պայմանը կատարվի, որ ես իմ աշխատանքը կատարեմ առանց վարձատրվելու՝ բոլոր իմաստներով. ոչ աշխատավարձ, ոչ բնակարանի վարձ, ոչ մի բան, այդ կերպ փորձելով ինչ որ կերպ աջակցել մեր հանրապետությանը , նախարարությանը, կառավարությանը, բյուջեին, քանի որ դեսպանի աշխատավարձը, մյուս ծախսերը բավականին մեծ են, և ընդհակառակը, իմ, ընտանեկան միջոցներից ներդրվել են տարբեր միջոցառումների համար»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Անդրադառնալով ՀՀ Նախագահի ներկայիս առաջարկին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն շատ անսպասլի չի եղել իր համար և ավելացրել, որ նախկինում Նախագահի հետ նման խոսակցություն չէր եղել. «Բնական է, որ ես իրենից պետք է ժամանակ խնդրեի »,- ասել է Սարգսյանը:      

Հարցին՝ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է ուղիղ եթերո՞ւմ, թե դրանից առաջ էլ գիտեր, ինչի համար է գնում Նախագահի նստավայր,  Արմեն Սարգսյանը պատասխանել է.
«Ոչ, ամբողջ խոսակցությունը հենց տեղում է եղել: Ես, իհարկե, շնորհակալ եմ հանրապետության Նախագահին, ու ինքնին առաջարկությունը շատ մեծ պատիվ է, շնորհակալ եմ ՀՀԿ-ին, որովհետև նա առաջարկում է ոչ միայն որպես Նախագահ, այլ նաև որպես կուսակցության ղեկավար: Շնորհակալ եմ, որ Նախագահը հասկացավ, որ ես պետք ունեմ ժամանակի, մտածելու: Եվ սա ձև չէ, իրականում շատ պարզ պատճառներ կան դրա համար: Հարցը միայնն առաջարկությունը չէ, այլ՝ ընդունում ես՝ ի՞նչ ես անելու, ի՞նչպես ես անելու: Հանրապետության Նախագահն առաջարկում է լինել հանրապետության նախագահ, որի բոլոր իրավասությունները, պարտականությունները շատ հստակ ձևակերպված են Սահմանադրության մեջ, ամեն ինչ շատ պարզ է: Մարդիկ կարող են գնահատական տալ՝ առանց իշխանության, չգիտեմ, առանց լիազորությունների, որոնց հետ ես, իհարկե, համաձայն չեմ, որովհետև եթե ուշադիր կարդան Սահմանադրությունը՝ կտեսնեն, որ Սահմանադրությունը որևէ սահմանափակ միապետություն չէ, այլ եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին»,- նկատել է Արմեն Սարգսյանը:

Վերջինիս խոսքով, հասկանալի է նաև, որ Սահմանադրությամբ գծված սահմանները սահմաններ են, որոցից չես կարող անցնել այս կողմ կամ այն.
«Եվ հասկանալի է, որ հանրապետության նախագահն իր գործունեության ոլորտում պետք է պահի Սահմանադրության և տառը, և բառը: Սակայն շատ լավ գիտենք, որ նույն տառերով, նույն բառերով կարող ես տարբեր նախադասություններ գրել և տարբեր մտքեր արտահայտել, և լավ, և վատ»,- նշել է Արմեն Սարգսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:26
Թող ոչ մեկը կիրանցեցու անունից չխոսի․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}