Մեկ ուղևորության համար կվճարեն մեկ անգամ՝ անկախ նրանից թե քանի տրանսպորտային միջոց կփոխեն. փոխքաղաքապետ
Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցով ուղևորները Ա կետից Բ կետը հասնելու համար կվճարի մեկ անգամ՝ անկախ նրանից, թե քանի տրանսպորտային միջոց է փոխում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:
Նա նշեց, որ տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը որևէ ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա. «Սկզբունքը դրված է այնպես, որ տոմսային մեխանիզմը կառուցի այնպես, որ մեկ ուղևորության համար մարդը վճարի մեկ անգամ»:
Լրագրողների հարցին, թե ինչպիսին է լինելու տոմսային համակարգը, նա փոխքաղաքապետն ասաց, որ դա դեռ քննարկման փուլում է, մի քանի տարբերակներ արդեն առաջարկվել են:
Ինչ վերաբերում է 18 մետրանոց ավտոբուսներին՝ Նիկոյանն ասաց. «Միջազգային փորձից ելնելով մենք առաջարկել ենք համակցված 18 մետրանոց ավտոբուսներ՝ 42-ից մոտ 11 երթուղիների համար: Մեծ տեղատարողության ավտոբուսների շահագործումը շատ պարզ հաշվարկ է: Այս փուլում պետք է իրականացնենք փորձարկում և հետազոտություն, հնարավոր է երթուղիներում և փողոցներում, որտեղ առաջարկվել այդպիսի ավտոբուսներ, դրանց շահագործումը որքանով է իրատեսական»: Նա ասաց, որ այդպիսի ավտոբուսները հիմնականում նախատեսված են կենտրոնը շրջանցող երթուղիների համար:
Նիկոյանի կարծիքով՝ սա կնպաստի նաև կենտրոնի բեռնաթափմանը:
«Եթե հանկարծ պարզվի, որ 18 մետրանոց ավտոբուսները, ինչ-որ երթուղում խնդիր են առաջացնում, շատ հեշտ այն կարելի է փոխարինել 12 մետրանոց ավտոբուսով»,- հավելեց նա՝ հիշեցնելով, որ դեռ խորհրդային տարիներին Երևանում աշխատել են համակցված ավտոբուսներ:
Հարակից հրապարակումներ`
- Կձեռնարկվի բոլոր հնարավոր միջոցներն առկա սակագինը չթանկացնելու համար. Վահե Նիկոյան
- Երևանի տրանսպորտի նոր ցանցի համար 100 միլիոն դոլարից ավելի ներդրում պետք է արվի. «Հրապարակ»
- Տրանսպորտային նոր ցանցի նախագծով երթուղային 115-ի փոխարեն կգործի 42 գիծ
- Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր կամ օպերատորներ. Վահան Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները