Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը կկայանա մոտ օրերս. Սերգեյ Բագրատյան
Քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արտերկրում է, ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպում առայժմ չի կայացել: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ իրենց առաջնորդը մոտ օրերս Հայաստան կվերադառնա, ինչից հետո էլ հանդիպումը կկայանա:
«Պարոն Ծառուկյանն ականջալուր կլինի մեր բոլոր առաջարկներին: Այն հարցերը, որ փորձելու ենք ուղղել նախագահի թեկնածուին, լինելու են քաղաքական տրամաբանության մեջ: Պատասխանները էական դեր են ունենալու մեր դիրքորոշման համար, որը պարոն Ծառուկյանը կամփոփի և ենթադրում եմ կհայտնի մեր մոտեցումները: Մեր որոշումը կշռադատված և ի շահ ժողովրդի է լինելու»,- ասաց պատգամավորը:
Սերգեյ Բագրատյանը շեշտեց՝ պետք է հասնել մի կետի, որ անձնավորված կառավարում այլևս չլինի, անձի կարողությունները գրեթե նշանակություն չունենան, կարևոր լինեն ինստիտուտները: «Այս պահին դեռևս անձերը որոշակի դեր ունեն: Պետք է ապանձնային քաղաքական ինստիտուտներ հիմնել: Եթե անձը պետք է որոշի, դա վստահաբար քաղաքագիտական սխալ է»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժելու՝ ՌԴ պետդումայի վերջին օրերի աղմկահարույց նախաձեռնությանը, «Ծառուկյան» խմբակցության անդամը նկատեց՝ բոլոր երկրների քաղաքական հայտարարությունների հիմքում կա նաև քաղաքական լատենտության բաղադրիչը:
«Չի բացառվում, որ Հայաստանի քաղաքական ազատ կամքի դրսևորումն անհանգստացնում է մեր այսպես կոչված դաշնակիցներից շատերին: Բնականաբար, շատերը դա կօգտագործեն մեր դեմ: Մենք պետք է զգոն և ուշադիր լիեննք մեր ռազմավարական դաշնակցի և միջազգային խաղացողների հետ հարաբերություններում: Լինելով փոքր երկիր՝ մենք բավականին խոցելի ենք»,- ամփոփեց պատամավորը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ»․ Արմեն Սարգսյանն արդեն իր թիմն է հավաքում
- Արմեն Սարգսյանը վերջնական հանդիպում կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո որոշում կկայացնի. Շարմազանով
- Արմեն Սարգսյանի հետ հանդիպման կոնկրետ օր և ժամկետ դեռևս նախանշված չէ. Գևորգ Պետրոսյան
- Արմեն Սարգսյանն այսօր Մոսկվայում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին
- «Ժամանակ». Արմեն Սարգսյանը ընդդիմադիր խմբակցությունների հետ կհանդիպի եկող շաբաթ
- Ես պատրաստվում եմ իմ հաջորդ հանդիպմանը ՀՀ նախագահի հետ. Արմեն Սարգսյան
- «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Արմեն Սարգսյանին հարցեր ունեն տալու. «Ժամանակ»
- Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որ ներկայացված են ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց