Իրանում հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիաներին մասնակցող 29 կնոջ են ձերբակալել
Թեհրանի ոստիկանությունը 29 կնոջ է ձերբակալել, որոնք մասնակցել են հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիաներին։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ The Guardian-ը հայտնել է, որ նրանք ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու համար։
Կանանց բողոքի ակցիաները տեղի են ունեցել չորեքշաբթի օրեը «սպիտակ չորեքշաբթիներ» արշավի շրջանակներում, որի մտահղացումը պատկանում է լրագրող Մասիհ Ալինեժադին: Նա կանանց կոչ է արել հագնել սպիտակ գույնի հիջաբներ կամ ընդհանրապես գլխաբաց գալ։
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին անցկացվող բողոքի ակցիաներն անվանել է «տհաս» և հայտարարել, որ դրանք արտասահմանից են հրահրվում:
Իրանում պարտադիր գլխաշոր կրելու պահանջն ընդունվել է 1979 թվականին՝ Իսլամական հեղափոխությունից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Արդեն վաճառքում է սպորտային առաջին հիջաբը
- Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան թույլ է տվել խաղալ հիջաբով
- Իտալիայում մայրը սափրել է դստեր գլուխը հիջաբից հրաժարվելու համար
- Իրանի երկու բնակչուհու տուգանել են հիջաբը սխալ կրելու համար