Քաղաքական 14:27 06/02/2018 Հայաստան

Շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկում ծավալվի փակ սենյակում. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը համոզված է՝ կառավարության որոշումները միանշանակորեն պետք է հրապարակվեն և մեկնաբանվեն: Այս մասին նա ասաց այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: 

«Մենք քայլեր ենք ձեռնարկում թափանցիկության, հանրային կարծիքը հաշվի առնելու առումներով: Կառավարության որոշումները պե՞տք է հրապարակվեն՝ միանշանակ:  Բուն հարցի քննարկումը կառավարությունում միայն այդ մասին է վերաբերում, երբ մենք առաջարկում ենք, որ նիստը տեղի ունենա դռնփակ: Հակառակ պարագայում քննարկում փաստացի տեղի չի ունենա»,- ասաց նախարարը:

Դավիթ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտեց՝ լրագրողների ներկայությունն էապես կաշկանդում է նախարարներին: Նրա համոզմամբ, դռնբաց նիստերը հակաժողովրդավարական է: «Գնահատականները կարող են տարբերվել՝ ինչն է ժողովրդավարական, ինչը ոչ: Իմ կարծիքով՝ դռնբաց նիստերը հակաժողովրդավարական են, որովհետև քննարկումը սահմանափակվում է նեղ շրջանակով, այնինչ ցանկացած հարց պետք է քննարկվի կառավարության բոլոր անդամների մասնակցությամբ: Նախարարները պետք է լսեն կողմ ու դեմ կարծիքները, արտահայտեն իրենց դիրքորոշումը: Կառավարությունը կոլեգիալ մարմին է»,- ասաց Արդարադատության նախարարը:

Դավիթ Հարությունյանի խոսքով, նախարարներից ում էլ հարցնեք՝ կաշկանդված է տեսախցիկների ներկայությունից, բացասական պատասխան կտա: «Բայց հավատացեք, որ մարդիկ կաշկանդվում են: Դուք էլ կկաշկանդվեք, եթե ձեր վրա տեսախցիկ ուղղված լինի: Ավելի կաշկանդված կլինեք, քան հիմա, երբ տեսախցիկն իմ վրա է ուղղված»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ ինքը ուսումնասիրել է դասական կառավարությունների գործունեության կարգը: Մասնավորապես, Միացյալ Թագավորությունն ունի «Նախարարների վարքագիծ», որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ, առանց լուսաբանման՝ նախարարների անկեղծ ու անկաշկանդ քննարկումը կազմակերպելու համար:

«Եթե մենք սպասում ենք որակ, սպասում ենք, որ յուրաքանչյուր նախարար պատասխանատու լինի ոչ միայն իր ոլորտի, այլև ամբողջ կառավարության աշխատանքի համար, պետք է իր ասելիքը ունենա իր գործընկեր նախարարի ոլորտում: Սպորտի նախարարը, օրինակ, պետք է իր կարծիքն արտահայտի նույն արդարադատության ոլորտում: Այսօրվա պատկերն այլ է: Նախարարների միջև լինում են բախումներ, բայց այս տարիների ընթացքում դուք չեք տեսնի նման երևույթ»,- շեշտեց Դ. Հարությունյանը:

Ըստ նախարարի՝ նախկինում, երբ կառավարության նիստերը դռնփակ էին, դրանք ընթանում էին 4-6-8 ժամ, իսկ հիմա՝ առավելագույնը 45 րոպեից 1 ժամ:

Արդարադատության նախարարի խոսքով, այն է, որ լրատվամիջոցները, որոնք դեռ կայացման փուլում են, ուշադրություն են դարձնում կեղծ սենսացիաների, հայացքների, քան բովանդակային հարցերի վրա, ինչը չի կարող չանդրադառնալ նախարարների աշխատանքի վրա:

«Մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկում ունենանք փակ սենյակում, ոչ թե տեսախցիկների առջև: Ես չեմ հիշում որևէ որոշում, որտեղ որևէ նախարար քվեարկած լինի դեմ, իսկ փակ նիստերում մենք ունեցել ենք դեմ, կողմ արտահայտվող նախարարներ: Այսօր նման երևույթ այսօր չկա»,- ասաց նախարարը:

Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ կառավարության նիստերը դռնփակ իրականացնելու առաջարկ ինքը ժամանակին արել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց վերջինս հրաժարվել է այդ աշխատաոճից: Առաջարկել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին, ով մտածելուց հետո համաձայնել է առաջարկին:

«Հովիկ Աբրահամյանը մտահոգ էր, որ հասարակությունը չի ընկալի սա, լրատվամիջոցները չեն ընկալի: Երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ ասաց, որ ժամանակ է պետք իր կարծիքը հայտնելու: Մեր բանավեճերը դարձել են ոչ բանավեճ, դուք բանավեճ կառավարության նիստում չեք տեսնում,  իսկ դա վատ է, որովհետև բանավեճն է ծնում ճշմարտությունը»,- նշեց նա:

Հիշեցմանը, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարվեց դռնփակ նիստերը անցկացնելու սովորույթից՝ պատճառաբանելով, որ ավելի ժողովրդավար է, որ դրանք լինեն բաց, Դավիթ Հարությունյանը նշեց՝ ժողովրդավարության մեկնաբանությունները տարբեր են:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Եկեղեցու բակում գտած նորածնի մորը հայտնաբերել են, նա Շիրակից է
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Ազգային ճակատը» հրապարակել է մայիսի 15-ի երթերի մեկնակետերը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց  «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
 Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
«Երուսաղեմից  նոր բերված  մոմեր են , նոր նվիրեցին»,- ձեռքի մոմերը փոխանցելով Սուրբ Աննա եկեղեցում օրվա ամփոփիչ ելույթի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան
Երևան քաղաքում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։ Այս մասին  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Երեկ...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}