Հակոբ Հակոբյան. Հարմար պահի ֆիլմը կցուցադրենք. «Իրավունք»
Առաջին ֆիլմը պատրաստ է, սպասում ենք շահեկան ժամանակի: «Իրավունք»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով իր նկարած ֆիլմի ճակատագրին, նշել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Ֆիլմում պատմությունը և՛ հայերի, և՛ քրդերի մասին է: Այս ֆիլմում քրդերը մտավախություն ունեն, որ ժամանակը կգա, իրենց էլ կկոտորեն, այդպես էլ եղավ: Էրդողանը հավասարակշռված քաղաքական գործիչ չէ, այսօր էլ տեսնում ենք, որ Սիրիայում քրդերի նկատմամբ կատարվում են հարձակողական գործողություններ: Մեծ տերությունները դրան այդքան էլ չեն արձագանքում, երբ իրավիճակը սրվի, ցույց կտանք իրական Թուրքիայի 100 տարի աոաջ գործած մեղքերը»,- նշել է Հակոբյանը:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ