«Հրապարակ». Սեյրան Սարոյանը Արմեն Տեր-Սահակյանի որդու ամուսնության քավորն է
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը ստանձնել է 2000 թ․ սպանությունների եւ զինված բանդայի կազմակերպման համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի որդու ամուսնության քավորի պարտականությունները։
Թերթը հիշեցնում է, որ «Տեր-Սահակյանը նման պատժի արժանացավ մի պատճառով, որ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվեց։ Սիրադեղյանի գործի երկրորդ մասով անցնող ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը, որը ցուցմունք տվեց Սիրադեղյանի դեմ, 6 տարի ազատազրկման դատապարտվեց եւ վաղուց ազատության մեջ է»։
«Մենք տեղեկացանք, որ Սեյրան Սարոյանը հնուց եկած մտերմություն ունի Տեր-Սահակյանի հետ։ Մոտ մեկ շաբաթ առաջ նրա ապագա սանիկների «խոսքկապն» է եղել՝ հարսնացուի տանը։ Հենց այդ նեղ ընտանեկան արարողությանն էլ մասնակցել է գեներալը»,- գրում է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ