Ամերիկուհին հարստացել է վաճառողի սխալի շնորհիվ
Ամերիկուհին ավելի քան մեկ ամիս իր հետ շրջում է սխալմամբ գնված լոտոյի հաղթող տոմսը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Վիկտորիա Էտրիջը Սուրբծննդյան տոներից մի քանի օր առաջ խանութում երկու դոլարով երկու կտրոն է ցանկացել գնել, սակայն վաճառողուհին սխալմամբ նրան է տվել ավելի թանկ՝ 5 դոլարանոց տոմսեր: Հենց որ նա նկատել է սխալը, ներողություն է խնդրել և առաջարկել փոխել այդ տոմսերը ու վերադարձնել գումարը, սակայն 52-ամյա Էտրիջը որոշել է տոմսերն իրեն թողնել:
«Դրանք կարող են երջանիկ տոմսեր լինել»,- նշել է նա: Կինը չի սխալվել: Տոմսերից մեկը նրան օգնել է շահել 30 հազար դոլար: Նա խոստովանել է, որ դեկտեմբերից տոմսերն իր մոտ էին և ինքն անգամ չգիտեր՝ ինչ անել դրանցով:
«Չեք հավատա, ես մշտապես ուշադիր հետևում էի, տոմսն ինձ մոտ էր՝ դրամապանակումս, որը ես միշտ հետս էի վերցնում: Ես տոմսին միայն մեկ անգամ եմ թույլ տվել դիպչել, այն էլ միայն մեկ հոգու՝ ամուսնուս»,- պատմել է ամերիկուհին: Իր շահույթը կինը պատրաստվում է ուղղել մեքենայի ձեռքբերմանը, իսկ մնացած գումարներով ինչ-որ ներդրում անել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին