«Փաստ». Ոստիկանության Երևանի քաղվարչության շենքի մոտ ավտոմեքենաները կայանում են երկու–երեք շարքով
«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքի մոտ (Խանջյան 51) ոստիկանական ավտոմեքենաները գրեթե փակում են Խանջյան փողոցը: Օրվա գրեթե բոլոր ժամերին այստեղ ավտոմեքենաները կայանում են երկու–երեք շարքով:
«Օրենքներն ու կարգը բոլորի համար են: Եթե այլ փողոցներում երկրորդ շարքում կանգնելն արգելվում է, ապա ինչո՞ւ պիտի քաղվարչության դեմ երեք շարքով կանգնեն, այդ թվում՝ նաև «գայի» ավտոմեքենաները: Ամենայն հավանականությամբ ոստիկանապետը պետք է մտածի Երևանի ոստիկանության քաղաքային վարչության դեմ «գայի պոստ» բացել»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ