Սյունիքի անտառտնտեսությունում ծառերի ապօրինի հատման փաստով մեղադրանք է առաջադրվել հինգ անձի
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու համար:
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ բացի այդ, շահադիտական և անձնական այլ դրդումներով ոչնչացրել են հիշյալ անտառպետությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված, ապօրինի անտառահատման իրական ծավալները արտացոլող հաշվեգնահատման ցուցակները, ինչպես նաև նույն դրդապատճառով համապատասխան ստուգման ակտում մտցրել են կեղծ տեղեկություններ` կատարելով պաշտոնեական կեղծիք:
Հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել. հինգ հոգու։
Մեղադրյալների նկատմամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար
Հանցավոր արարքների կատարման մանրմասները՝ ՀՔԾ պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի ծառահատման չորս քրեական գործեր միացվել են մեկ վարույթում
- Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ապօրինի ծառահատումների հետ կապված
- Ապօրինի ծառահատումների փաստով առաջադրվել են մեղադրանքներ
- «Շամլուղի»-ից ապօրինի ծառահատումների քրգործը դատարանում է
- «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումներն իրականացվել են կայուն հանցավոր խմբի կողմից
- Դիլիջանի 33-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ ծառահատումներ իրականացնելու համար հանցավոր խումբ ստեղծելու կասկածանքով