Ձերբակալել են Օդեսայի քաղաքապետին
Ուկրաինայի սահմանապահ ծառայության աշխատակիցներն այսօր առավոտյան Կիևի Բորիսպոլ օդանավակայանում ձերբակալել են Օդեսայի քաղաքապետ Գենադի Տուրխանովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նատալյա Սեդլեցկայանն:
Քաղաքապետը Վարշավայից վերադառնալիս է եղել: Ձերբակալված քաղաքապետին հանձնել են Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոյի աշխատակիցներին:
«Լենտա.ռու»-ն գրում է, որ Տուրխանովն աշխատավայրում չի եղել դեկտեմբերի 26-ից: Այս ընթացքում նա մի քանի արձակուրդ է վերցրել, ինչպես նաև գործուղվել Թուրքիա, Հունաստան, Շվեյցարիա, Չեխիա:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ