Վախեցնող էլեկտրասյուներ Ախալքալաքում
Ախալքալաքի յուրաքանչյուր փողոցում և անկյունում հանդիպում են թեքված էլեկտրասյուներ։ Բարվոք վիճակում չեն ոչ միայն էլեկտրական հաղորդալարերի սյուները, այլև փողոցները լուսավորող էլեկտրասյուները։ Ախալքալաքի բնակիչները բողոքում են՝ վախենում են անցնել սյուների տակով։
Jnews.ge-ի լրագրողները շրջել են քաղաքով և ծանոթացել իրավիճակին։ Տաքսու վարորդներից մեկն ասել է, որ 10-15 օր առաջ նախկին համար մեկ զինվորական ավանի մոտ գտնվող սյուներից մեկը թեքվել է մեքենայի հարվածից, վթարից մինչ հիմա այն չի վերականգնվել։
Էլեկտրականություն հաղորդող սյուների վերանորոգում ու կարգավորում Energo Pro Georgia էներգաբաշխիչ ընկերությունը դեռ չի նախատեսնում:
«Մենք Ախալքալաքում ունենք ծառայություն, եթե սյունը մի քիչ է թեքվել և վնաս չի հասցնում շրջակա միջավայրին, այն փոփոխման ենթակա չի, սակայն եթե թեքվածությունը շատ է, ապա մեր մասնագետը տեղում կգնահատի սյան վիճակը, եթե ամրացման է ենթակա կամրացնենք, եթե ոչ, ուրեմն կփոխենք», – ասել է ընկերության հասարակության հետ կապերի բաժնի աշխատակից Ավտո Դվալիշվիլին։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ