Ադրբեջանը «սև ցուցակից» հանել է ռուս դաշնակահարուհուն
Ադրբեջանի ԱԳՆ-ը «սև ցուցակից» հանել է ռուս դաշնակահարուհի Մարիա Նեմցովային, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքսին»։
Վերջինս նամակ է հղել արտգործնախարարություն՝ խնդրելով իր անունը հանել «Ադրբեջանի օկուպացված տարածքներ ապօրինի այցելած անձանց ցուցակից»։
Իր ուղերձում դաշնակահարուհին հայտարարել է, որ 2015 թվականին Լեռնային Ղարաբաղ այցելել է «Երաժշտություն և խաղաղություն» նախագծի շրջանակներում՝ չիմանալով այդ տարածքներ այցելելու՝ Ադրբեջանի կառավարության արգելքի և այդ քայլի հետևանքների մասին։
Նեմցովան ներողություն է հայտնել իր այցի համար և մտադրություն հայտնել մեկնել նաև Բաքու և նաև Ջոջուղ Մարջանլի գյուղ՝ «Երաժշտություն և խաղաղություն» նախագծի շրջանակներում վարպետության դասեր և բարեգործական համերգներ տալու նպատակով։
Ադրբեջանի արտգործնախարարությունը ցուցակից հանել է նաև սաքսոֆոնահար Վիտալի Վատուլյային։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրիդման. Հպարտ եմ Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու համար
- Ադրբեջանի սև ցուցակը եվրոպացի քաղաքական գործիչներին չի խանգարի մեկնել Արցախ
- Սփյուռքյան գործիչներին չի սարսափեցնում ադրբեջանական «սև ցուցակը». նրանք այցելելու են Արցախ. «Իրավունք»
- Եթե կա Ադրբեջանի «սև ցուցակ», պատիվ ունեմ այնտեղ հայտնվելու. Դանիել Դեքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին