ՄԱԿ. Աֆղանստանի բնակիչները սպանվում են ամեն օր և ամենուր
Աֆղանստանում նախորդ տարի հակամարատության հետևանքով տուժել է 10 հազար խաղաղ բնակիչ: Նրանցից ավելի քան երեք հազարը երեխաներ են:
«Կանայք ու երեխաները նախկինի պես մնաում են Ադֆղանստանի հակամարտության գլխավոր զոհերը: Անցած տարի սպանվել է 359 կին, 865 կին էլ վնասվածքներ է ստացել: Զոհվել է 861 երեխա, 2 318 երեխա էլ վիրավորվել է»,- նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը:
«Աֆղանստանի բնակիչները սպանվում են ամեն օր և ամենուր՝ մզկիթներում, ավտոբուսներում, նույնսիկ իրենց սեփական տներում: Կանայք ու երեխաները պայթում են ականների վրա՝ դառնալով ահաբեկիչ-մահապարտների զոհ»,-ահազանգում է Կազմակերպության մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը իր պատրաստած նոր զեկույցում:
Փորձագետները գնահատում են, Աֆղանստանի բնակչությունը տարեցտարի ավելի ու ավելի վտանգավոր պայմաններում է ապրում:
«Ընդ որում, մարդկանց՝ վախի մթնոլորտում ապրելու ու զոհվելու մեղավորներն անպատիժ են մնում»,-ասված է զեկույցում:
Հարակից հրապարակումներ`
- 2017-ին Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել Ադրբեջանի չորս քաղաքացի
- Աֆղանստանում ավիահարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- Աֆղանստանում ավիահարվածից ԻՊ 8 զինյալ է ոչնչացվել
- Աֆղանստանում բանկի մոտ հնչած պայթյունի արդյունքում 15 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ