Աֆղանստանում ավիահարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Ավիահարվածների հետևանքով Աֆղանստանում 2016-ի համեմատ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվն ավելացել է 50 տոկոսով: Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է 466 քաղաքացիական անձանց կորուստների դեպքեր, որոնցից 205-ը զոհվել են, 261-ը վիրավորվել: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն ավելացել է 50 տոկոսով»,-նշվում է ՄԱԿ-ի՝ Աֆղանստանում հատուկ առաքելության զեկույցում:
Ըստ հրապարակված տվյալների, տուժածների մեծ մասը կանայք ու երեխաներ են
Ընդհանուր առմամբ, խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը նվազել է:
«2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է 2640 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 5379: Կորուստները կազմում են խաղաղ բնակչության 6 տոկոսը»,-նշվում է զեկույցում:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանում ավիահարվածից ԻՊ 8 զինյալ է ոչնչացվել
- Աֆղանստանում բանկի մոտ հնչած պայթյունի արդյունքում 15 մարդ է զոհվել
- Ահաբեկչություն Աֆղանստանում. Զոհերի թվում երեխաներ կան